Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն պլանավորում է առաջիկա երկու շաբաթների ընթացքում մեկնել Բրյուսել՝ միջազգային գործընկերների հետ քննարկելու լարվածության աճը Դոնբասում, ինչը կասկածի տակ է դնում փետրվարին Մինսկում կնքված հրադադարի համաձայնությունը: Այս մասին հաղորդում է Եվրոպական հանձնաժողովը:
Ուկրաինայի հակաահաբեկչական գործողությունների շտաբից հաղորդում են, որ Դոնբասում իրավիճակը վերջին օրերին սրվել է: ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը նույնպես հակամարտության գոտում լարվածության աճ է արձանագրել:
Ռուսամետ անջատականները, մինչդեռ, հերքում են իրենց դերակատարությունը իրավիճակի սրացման հարցում և հայտարարում են, որ կրակոցներն արձակում են հակաահաբեկչական գործողություն իրականացնող ուժերը: