«Էյր Արմենիա» ավիաընկերության սեփականատեր և տնօրեն Արսեն Ավետիսյանին ծեծի ենթարկելու վերաբերյալ նյութերը Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազի պահանջով այսօր հետաքննության մարմնից ուղարկվել են դատախազություն, հաղորդում է Հայաստանի գլխավոր դատախազությունը։
«Նույն օրը, նախապատրաստված նյութերը, համապատասխան հանձնարարությամբ, ուղարկվել են նախաքննական մարմնին՝ Քննչական կոմիտե՝ Քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ, 181-րդ հոդվածների կարգով (իրավաբանական անձի հաղորդումը, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի հաղորդումը) ընթացքը լուծելու համար», - ասված է Հայաստանի գլխավոր դատախազության հաղորդագրությունում:
Մանրամասները տե՛ս այստեղ