Կուբայում վերաբացվում է ԱՄՆ-ի դեսպանատունը

Տուրիստները ամերիկյան դրոշներ են թափահարում Հավանայում ԱՄՆ-ի՝ մի քանի օրից վերաբացվելիք դեսպանատան առջև, 20-ը հուլիսի, 2015թ․

54 տարվա ընդմիջումից հետո այսօր Հավանայում կվերաբացվի Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը: Բացման արարողությանը ներկա կլինի ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին:

Այս մասին հաղորդում է CNN-ը, հիշեցնելով, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները խզվել էին 1991 թվականին, Միացյալ Նահանգների նախագահ Դուայթ Էյզենհաուերի պաշտոնավարման օրոք: Կուբայի ղեկավարն այն ժամանակ 34-ամյա հեղափոխական Ֆիդել Կաստրոն էր:

1959 թվականին Կաստրոյի իրականացրած հեղափոխությունից ի վեր Քերրին ամերիկացի բարձրագույն պաշտոնյան է, ով այցելում է Հավանա: