Խորվաթիայի վարչապետ Զորան Միլանովիչն ասել է, թե 100 տոկոսով չի կարող հաստատել, որ «Իսլամական պետության» զինյալները գլխատել են իր երկրի քաղաքացուն։ Նա հորդորել է չհրապարակել Տոմիսլավ Սալոպեկի գլխատման մասին վկայող լուսանկարները։
Դատելով համացանցում տեղադրված լուսանկարներից, «Իսլամական պետություն» խմբավորումը, ամենայն հավանականությամբ, գլխատել է հերթական պատանդին՝ Խորվաթիայի քաղաքացի Տոմիսլավ Սալոպեկին, երեկ փոխանցել է CNN-ը։
Խորվաթիայի կառավարության հաղորդմամբ, Սալոպեկը առևանգվել էր հուլիսի 22-ին Կահիրեում։ Առևանգողները պահանջել էին Եգիպտոսի բանտերից ազատ արձակել բոլոր մահմեդական կանանց՝ սպառնալով հակառակ դեպքում սպանել պատանդին։