Բաքվի դատարանում այսօր ցուցմունք է տալիս «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության հետաքննող լրագրող, 8 ամիս առաջ կալանավորված Խադիջա Իսմայիլովան:
Հրապարակվել է մեղադրական եզրակացության մի մասը:
Դատական նիստը տեսագրելու հետևանքով ձերբակալվել է մի լրագրող, ոստիկանությունը ձերբակալել է նաև նրա ճակատագրով անհանգստացած ևս երկու գործընկերների: