Տաջիկստանում ռուս զինծառայողների են դատում

Զինվորական շքերթ Տաջիկստանում տեղակայված ռուսական ռազմաբազայում, արխիվ

Տաջիկստանում այսօր մեկնարկել է ռուսական ռազմաբազայի երկու զինծառայողների դատավարությունը:

Այս երկրում տեղակայված ռուսական 201- րդ ռազմաբազայի երկու զինծառայողներ մեղադրվում են անցյալ տարի Տաջիկստանի 36-ամյա մի քաղաքացու՝ տաքսու վարորդ Ռահիմջոն Թեշաբոևին սպանելու մեջ: Դատական նիստն ընթանալու է բաց ռեժիմով:

Գործի նյութերով արդեն իսկ հերքվել են ռազմաբազայի հրամանատարության՝ ավելի վաղ արած պնդումներն այն մասին, թե ռուս զինվորականները հոգեկան խնդիրներ են ունեցել:

Սպանվածի ընտանիքը 3 անչափահաս երեխաների հայր Թեշաբոևի սպանության դիմաց ռուսական ռազմաբազայից 160 հազար դոլարի փոխհատուցում է պահանջում: