Աշխատանքային այցով Գյումրիում գտնվող վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր հայտարարել է, թե էլեկտրաէներգիայի բարձրացված սակագնի լրացուցիչ 6․93 դրամը կփոխհատուցվի «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր» ընկերության վաճառքից ստացված միջոցներից:
Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի լայնածավալ գործողություններ տեղի ունեցան, ի արդյունք որոնց, նախագահ ՍերԺ Սարգսյանը հայտարարեց, թե ՀԷՑ-ում հավանական չարաշահումների հայտնաբերման նպատակով աուդիտ կանցկացվի, իսկ մինչ այդ կառավարությունն իր վրա կվերցնի էլեկտրաէներգիայի թանկացման բեռը: