«Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական շարժման խորհուրդը հայտարարում է, որ «ոստիկանությունը շարունակում է ապօրինի գործողություններով խոչընդոտել շարժմանը՝ Հանրապետության հրապարակի կենտրոնում իրականացնել խաղաղ նստացույց՝ հավաքների ազատության մասին օրենքի 24-րդ հոդվածի դրույթների համաձայն»:
Շարժումը տեղեկացնում է, որ «ոստիկանությանն օրինական դաշտ բերելու համար» այսօր 19:00-ից մինչև 21:00-ն ընկած ժամանակահատվածը շրջափակելու է Հանրապետության հրապարակ մտնող և դուրս եկող փողոցները:
«Ոտքի՛, Հայաստան»-ը հորդորում է բոլոր վարորդներին նշված ժամանակահատվածում շրջանցել հրապարակն ու հարակից փողոցները: