Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է աշխարհում ազատությունների վիճակի մասին ամենամյա ուսումնասիրությունների արդյունքները։
Ըստ զեկույցի՝ նախկին ԽՍՀՄ պետություններից Թուրքմենստանից և Ուզբեկստանից հետո Ադրբեջանը ամենաավտորիտար երկրներից է։
«Իշխանությունները փորձում են երկիրը ներկայացնել որպես ժամանակակից, աշխարհիկ պետություն, որը այդ վտանգավոր տարածաշրջանում կայունության կղզյակ է»,- նշում են զեկույցի հեղինակները՝ թվարկելով վերջին մեկ տարվա ընթացքում Ալիևի վարչակազմի հեղինակած բռնաճնշումները լրագրողների, իրավապաշտպանների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների նկատմամբ։