Թուրքական օդուժը հարվածում է և՛ ԻՊ ծայրահեղականներին, և՛ քրդերին

Թուրքիա - F-16 ռազմական օդանավ, արխիվ

Թուրքիայի օդուժը նոր հարվածներ է հասցրել Իրաքի հյուսիսում տեղակայված քուրդ զինյալների և Սիրիայում գործող «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հենակետերին։ Այդ մասին այսօր Անկարայում ասել է վարչապետ Ահմեթ Դավութօղլուն։

«Այս գործողությունները միանվագ չեն և կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ կան Թուրքիային ուղղված սպառնալիքներ»,- ասել է Դավութօղլուն։