Հայաստանի հովտային շրջաններում ստեղծվել է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Այդ մասին այսօր տեղեկացնում է տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունը:
Ըստ նույն աղբյուրի՝ երկրի տարածքում հուլիսի 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով:
Երևանում առաջիկա հինգ օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին հնարավոր է քամու ուժգնացում: