Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Միացյալ Նահանգները շարունակում է հավատալ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբին: Այդ մասին այսօր Բաքվում հայտարարել է ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի գլխավոր օգնական Ռիչարդ Հոգլանդը:
«Կողմերը պետք է լուծեն այդ հարցը փոխադարձ հարգանքի հիման վրա», - «Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասել է Հոգլանդը:
Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը Բաքու այցի ընթացքում հանդիպումներ է ունենալու Ադրբեջանի պաշտոնյաների հետ՝ քննարկելու երկկողմ հարաբերությունների հարցեր: