Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին հայտարարել է, թե իր երկիրը հաջողությամբ է դիվանագիտական պատերազմ վարում Ռուսաստանի հետ, այդուհանդերձ, Թբիլիսիի վերջնական նպատակն է վերականգնել իր տարածքային ամբողջականությունը և ինտեգրվել Եվրամիությանը:
«Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում նախարարն ասել է, թե որևէ սադրանքով Ռուսաստանը չի կարող խանգարել Վրաստանին դեպի Եվրամիություն ճանապարհին կամ էլ դանդաղեցնել այդ ընթացքը:
«Ոչ ոքի համար այսօր Ռուսաստանը գործընկեր չէ», - ասել է Վրաստանի պաշտպանության նախարարը: