Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ալեքսանդր Ալեքսանդրովը և Եվգենի Երոֆեևը այս տարվա մայիսին Ուկրաինայի տարածքում ձերբակալման պահին չէին համարվում գործող զինվորականներ։
Մինչ Ուկրաինա տեղափոխվելը նրանք ազատվել էին զինված ուժերում ծառայությունից, ասվում է նախարարության պաշտոնական գրությունում՝ ուղղված Gazeta.ru-ին։
Ալեքսանդրովին և Երոֆեևին, հիշեցնենք, Կիևը ահաբեկչության մեղադրանք է առաջադրել: