Մարգվելաշվիլի․ «Ռազմավարական համբերությունը կօգնի Վրաստանին»

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլի, արխիվ

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, թե ռազմավարական համբերությունը կօգնի Վրաստանին՝ հասնելու իր տարածքների վերադարձմանը։

«Մենք չենք ընդունում և չենք հաշտվի մեր տարածքների բռնազավթման հետ և անպայման կվերամիավորենք մեր երկիրը»,- ասել է Մարգվելաշվիլին։