Սիրիան բանակցում է ԵՏՄ-ին անդամակցության հարցով

Սիրիայի վարչապետ Վաել ալ-Հալքի, արխիվ

Սիրիայի վարչապետ Վաել ալ-Հալքի, արխիվ

Սիրիան ռուսական կողմի հետ բանակցություններ է վարում Եվրասիական տնտեսական միությանը և ազատ մաքսային գոտուն միանալու հարցով: Այդ մասին ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է Սիրիայի վարչապետ Վաել ալ-Հալքին:

«Մենք դրանում տեսնում ենք օգուտ և մեզ բարեկամ պետությունների հետ հարաբերությունների ամրապնդում, ինչը թույլ կտա դյուրացնել նրանց հետ տնտեսական և առևտրական գործակցությունը», - ասել է ալ-Հալքին: