ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը այսօր միաձայն հավանություն է տվել Իրանի և վեց տերությունների միջև անցած շաբաթ կնքված համաձայնությանը։
BBC-ի փոխանցմամբ, Անվտանգության խորհրդի բոլոր 15 անդամների հավանությանն արժանացած բանաձևը թույլ է տալիս վերացնել պատժամիջոցները Իրանի նկատմամբ՝ միջուկային ոլորտում Թեհրանի գործունեության սահմանափակման դիմաց։
Միաժամանակ, փաստաթուղթը ամրագրում է մեխանիզմ, որով ՄԱԿ-ի պատժամիջոցները կրկին կսկսեն գործել, եթե Իրանը չկատարի իր ստանձնած պարտավորությունները։