Օբամայի վարչակազմը Կոնգրեսին ներկայացրեց Իրանի հետ համաձայնագիրը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Վաշինգտոնում ասուլիսի ժամանակ խոսում է Իրանի հետ կնքված համաձայնագրի մասին, 15-ը հուլիսի, 2015թ․

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը Կոնգրեսի քննարկմանն է ներկայացրել Իրանի միջուկային ծրագրի շուրջ անցած շաբաթ կնքված համաձայնագիրը։

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին երեկ հայտարարել է՝ եթե Կոնգրեսը մերժի այս փաստաթուղթը, Իրանի հետ բանակցությունները կարելի է ավարտված համարել։

Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Էշթոն Քարթերն էլ հայտարարել է, որ իր երկիրը չի բացառում Իրանի դեմ ուժի կիրառումը, եթե Թեհրանը շարունակի միջուկային զենք ստեղծել։

Իրանի հետ կնքված համաձայնագիրը լավ է այն առումով, որ չի բացառում անհրաժեշտության դեպքում ուժի կիրառումը, ասել է Պենտագոնի ղեկավարը։