Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի հետ հեռախոսազրույցում «Մալայզիական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի աղետի գործով տրիբունալ ստեղծելու առաջարկը բնորոշել է «վաղաժամ և հակաարդյունավետ»:
Ըստ Կրեմլի հաղորդագրության, Պուտինն ասել է, թե հանցագործության մեղավորներին պատժելու համար «անհրաժեշտ է միջազգային հետաքննության ակտիվ աշխատանք, որը պետք է լինի մանրակրկիտ և օբյեկտիվ, կրի անկախ և բազմակողմանի բնույթ»:
Աղետից հետո Միացյալ Նահանգները հայտարարել էր, որ Արևելյան Ուկրաինայում անցյալ տարվա հուլիսի 17-ին «Բոինգ-777»-ը կործանվել է «երկիր-երկինք» հրթիռի հարվածի հետևանքով: Ուկրաինական կողմը մեղադրում է անջատականներին:
Մալայզիայի վարչապետ Նաջիպ Ռազակը օրերս հայտարարել է, որ ինքնաթիռի անկման գործի հետաքննությունը կավարտվի տարեվերջին: