Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն Գերագույն ռադա է ներկայացրել սահմանադրական փոփոխությունների նախագիծը:
Պորոշենկոն խորհրդարանում հայտարարել է՝ նախագիծը Դոնբասի որոշ շրջաններին ընդամենն ընձեռում է տեղական ինքնակառավարման հատուկ կարգի հնարավորություն, որը պետք է կարգավորվի առանձին օրենքով:
Պատգամավորները նախագիծն ուղարկել են Սահմանադրական դատարան՝ եզրակացություն ստանալու ակնկալիքով:
Նախատեսված է, որ փոփոխությունը պետք է ընդունվի ընտրություններին ընդառաջ՝ մինչև հոկտեմբերի 25-ը: