Այսօր Բաքվի ծանր հանցագործությունների գործերով դատարանում սկսվել են Յունուս ամուսինների՝ իրավապաշտպան Լեյլա Յունուսի և քաղաքագետ, հրապարակախոս Արիֆ Յունուսի գործով նախնական լսումները, փոխանցում է ադրբեջանական APA գործակալությունը:
Ադրբեջանի իշխանությունները Լեյլա Յունուսին և նրա ամուսնուն մեղադրում են Հայաստանի օգտին լրտեսելու, ապօրինի բիզնեսով զբաղվելու և ֆինանսական մեքենայությունների մեջ: Յունուս ամուսիններին, ինչպես նաև մի շարք այլ լրագրողների, իրավապաշտպանների և քաղաքացիական ակտիվիստների անազատության մեջ պահելու՝ Ադրբեջանի վարքագիծը խստորեն դատապարտվել է միջազգային հանրության, մասնավորապես, իրավապաշտպան կառույցների կողմից: