Բաքվի «սև ցուցակը» առաջիկայում կարող է նոր անուններով համալրվել

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հիմքեթ Հաջիև

Բաքվի «սև ցուցակը» առաջիկայում կարող է նոր անուններով համալրվել։

Ադրբեջանի արտգործնախարարությունը ուսումնասիրում է ռուսաստանցի լրագրողների անունները, ովքեր մասնակցել են Լեռնային Ղարաբաղ տեղափոխված ռուսաստանցի գործարար Գերման Ստերլիգովի՝ Շուշիում կազմակերպած մամուլի ասուլիսին։

«Ինտերֆաքս-Ազերբայջանի» հետ զրույցում Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հիմքեթ Հաջիևն ասել է՝ «չի բացառվում, որ այդ լրագրողները անունները կընդգրկվեն ԱԳՆ ոչ ցանկալի անձանց ցուցակում»։