Նոր ավիահարվածներ և մեծ թվով զոհեր Եմենում

Եմենի մայրաքաղաք Սանան հերթական ռմբակոծությունից հետո, արխիվ

Սաուդյան Արաբիայի օդուժն այսօր առավոտյան դարձյալ ավիահարավածներ է հասցրել Եմենի մայրաքաղաք Սանային, ինչի հետևանքով զոհվել է ավելի քան 20 քաղաքացի: Զոհերի հարազատներն ու բժիշկները «Ռոյթերս»-ին փոխանցել են, որ Սանան ռմբահարվել է ՄԱԿ-ի միջնորդությամբ հրադադարի շուրջ ձեռք բերված համաձայնությունից ընդամենը երկու օր անց: Այդ համաձայնությունը, ըստ էության, չի ճանաչվում Էր-Ռիյադի կողմից:

Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան վերջին շրջանում պարբերաբար ռմբակոծում է Եմենի նախագահ Աբդ-Ռաբու Մանսուր Հադիի դեմ ապստամբած շիա մահմեդական հութի զինյալների ճամբարները, ինչը քաղաքացիական բնակչության շրջանում ևս զգալի թվով զոհերի է հանգեցրել: