Առաջարկների 4-էջանոց փաթեթ Հունաստանի համար

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը և Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը եվրոյի գոտու առաջնորդների հանդիպման ժամանակ, Բրյուսել, 12-ը հուլիսի, 2015թ.

Հունաստանը տնտեսական ճգնաժամից դուրս բերելու համար Բրյուսելում երկու օր շարունակված եվրոյի գոտու երկրների ղեկավարների բանակցությունները ավարտվել են առաջարկությունների 4-էջանոց փաթեթի ընդունմամբ։ Այդ առաջարկների շուրջ համաձայնության չգալու դեպքում կքննարկվի եվրոյի գոտուց Հունաստանի ժամանակավորապես դուրս գալու տարբերակը։

BBC-ի փոխանցմամբ՝ Հունաստանի ղեկավարության համար որոշ առաջարկներ ստորացուցիչ են։

Մալթայի վարչապետ Ժոզեֆ Մուսկատը Թվիթերում գրել է, որ Հունաստանի ճգնաժամի հարցով Բրյուսելում ընթացող քննարկումներն ընդհատվել են վերջնական խորհրդատվությունների համար։