Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) ընդհանուր 60 միլիոն դրամի չափով տուգանեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը։
«Նոր սպառողների սպառման համակարգերն էլեկտրական ցանցին միացման սահմանված կարգի խախտման համար, հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածը` հանձնաժողովը որոշել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ կիրառել տուգանքներ՝ ընդհանուր 60 միլիոն դրամի չափով», - ասված է ՀԾԿՀ-ի հաղորդագրությունում։
Մանրամասներն՝ ավելի ուշ