ՊՆ խոսնակ. Ադրբեջանը թող շարունակի իրենց երեխաների խաղալիքներն իրենց ձեռքից խլել

Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյան

Ադրբեջանի բանակը թող շարունակի իրենց երեխաների խաղալիքներն իրենց ձեռքից խլել․ - «Ազատության» հետ զրույցում այսպես արձագանքեց Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայկական անօդաչու սարքեր խոցելու մասին Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից այս օրերին տարածվող հաղորդագրություններին:

Հիշեցնենք՝ վերջին մի քանի օրերին Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը արդեն հաղորդել է հայկական երեք անօդաչու սարքերի ենթադրյալ խոցման մասին: