Ռուս երգչուհին հիմարություն է որակում իրեն Բաքվի «սև ցուցակում» ընդգրկելը

Երգչուհի Լյուբով Կազարնովսկայա, մայիս, 2015թ․

Ադրբեջանի արտգործնախարարությունը ռուսաստանցի օպերային երգչուհի Լյուբով Կազարնովսկայային ներառել է իր «սև ցուցակում»: Պատճառը երգչուհու՝ վերջերս Լեռնային Ղարաբաղ կատարած այցն է:

Կազարնովսկայան այս որոշումը հիմարություն է որակել՝ շեշտելով, որ իր այցը մշակութային բնույթ է կրել: Այդուհանդերձ, երգչուհին ավելացրել է՝ երջանիկ է, որ Մոնսերատ Կաբալիեի հետ հայտնվել է նույն ցուցակում:

Հիշեցնենք՝ Կաբալիեն Լեռնային Ղարաբաղ այցելելու պատճառով Բաքվի կողմից անցանկալի անձ (persona non grata) է հռչակվել շուրջ երկու տարի առաջ: