Այսօր ժամը 9:16 տեղեկատվություն է ստացվել, որ Նոյեմբերյան քաղաքի Շահումյան փողոցում տեղի է ունեցել փլուզում, ինչից ճանապարհը դարձել է անանցանելի, հաղորդում է Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը։
«Դեպքի վայր է մեկնել Հատուկ փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Շահումյան փողոցում թիվ 13 տան մոտակայքում տեղի է ունեցել Ա. Գ.-ին պատկանող անասնագոմի մոտ 25 քառակուսի մետր և ավտոճանապարհի հենապատի 9 մետր երկայնքով փլուզում», - տեղեկացնում է նախարարությունը՝ նշելով, որ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։