Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Անկախության օրվա առթիվ Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային ուղղված շնորհավորական ուղերձում նշել է, որ Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերությունները, չնայած երկու երկրների միջև առկա տարաձայնություններին, խիստ կարևոր են միջազգային կայունության և անվտանգության ապահովման համար։
Շնորհավորական հեռագրում Վլադիմիր Պուտինը վստահություն է հայտնել, որ երկխոսությունը կառուցելով հավասարության սկզբունքի և երկկողմ հարգանքի հիման վրա՝ Ռուսաստանը և ԱՄՆ-ը ի վիճակի են բարդագույն միջազգային խնդիրներին լուծումներ գտնել և արդյունավետորեն դիմակայել գլոբալ սպառնալիքներին ու մարտահրավերներին։ Այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը։