Հոսանքի թանկացման դեմ պայքարող շարժումը որոշում է կայացրել «անցնել վճռական քայլերի»

Դավիթ Սանասարյան

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող շարժման հանրային կապերի պատասխանատու Դավիթ Սանասարյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ շարժումը որոշում է կայացրել «անցնել վճռական քայլերի»: Կոնկրետ մարտավարությունը կներկայացվի այսօր` ժամը 21:00-ին:

«Ունենք բազմավեկտոր պլաններ, սկսելու ենք պլան Ա-ից», - ասաց Սանասարյանը՝ հրաժարվելով մանրամասներ ներկայացնել.- «21:00-ին լինելու են ելույթներ, ներկայացնելու ենք ծրագրերը և ժողովրդի հավանությունը ստանալուց հետո անցնելու ենք վճռական քայլերի: Կարևոր փուլ ենք սկսում այսօր։ Ասեմ, որ քայլերը խաղաղ են լինելու»:

Ոստիկանության ներկայացուցիչը Սանասարյանի այս հայտարարությունից մի քանի րոպե առաջ լրագրողներին և ցուցարարներին ասել էր՝ հստակ տեղեկություններ ունեն, որ «իրենց կազմակերպիչներ համարող որոշ անձինք որոշում են կայացրել լարել իրավիճակը, ինքնաբուխ հավաքը վերածել կառավարելի, որոշակի շահեր հետապնդող հավաքի»։