Ոստիկանությունը Բաղրամյան պողոտայից հեռացրեց զրահամեքենան և ջրցան մեքենան

Ոստիկանները Բաղրամյան պողոտայում հուլիսի 2-ի առավոտյան

Քիչ առաջ Երևանի Բաղրամյան պողոտայից, որտեղ արդեն 11-րդ օրն է՝ շարունակվում են բողոքի ակցիաները ընդդեմ էլեկտրականության թանկացման, ոստիկանությունը հեռացրեց զրահամեքենան և ջրցան մեքենան:

Ի պատասխան պատճառների վերաբերյալ «Ազատության» հարցի՝ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը ասաց․ - «Այդպես էր նպատակահարմար»:

Սիսակ Գաբրիելյան