Թվային հեռուստահեռարձակման համակարգի ներդրման աշխատանքներն ավարտված են

Հայաստանյան հեռուստա- և ռադիոընկերությունների միկրոֆոնները ասուլիսի ժամանակ, արխիվ

Տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» փակ բաժնետիրական ընկերության կողմից արդեն ավարտվել են երկրի տարածքում վերգետնյա թվային հեռուստատեսային հեռարձակման համակարգի ներդրման աշխատանքները:

Նախարարության լրատվական ծառայությունը հիշեցնում է, որ անալոգայինից թվային հեռարձակման անցնելու ընթացքում սոցիալական հնարավոր խնդիրները սահուն հաղթահարելու նպատակով Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ ընդունվել է Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, համաձայն որի՝ անալոգային հեռարձակման վերջնաժամկետը երկարաձգվում է մինչև 2016 թվականի հունվարի 1-ը։