Ուրուգվայահայ ֆուտբոլի մարզիչ Կարապետ Ավեդիսյանը նշանակվել է Պուերտո Ռիկոյի ազգային հավաքականի մարզիչ:
Ինչպես փոխանցում է Պուերտո Ռիկոյի ֆուտբոլի ֆեդերացիայի հաղորդագրությունը, Ավեդիսյանը, ստանալով բոլոր փաստաթղթերը, պաշտոնապես ստանձնել է այդ պատասխանատվությունը:
Ավեդիսյանը մեծ համբավ է վայելում Կենտրոնական Ամերիկայի մի շարք երկրների ֆուտբոլային կյանքում:
Դիեգո Կարամանուկյան, Մոնտեվիդեո