Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ողջունում է Միացյալ Նահանգների և Կուբայի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը։ Այդ մասին Թվիթերում հայտնում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման այսօր հայտարարել է, որ Միացյալ Նահանգները և Կուբան ավելի քան 50 տարվա ընդմիջումից հետո վերականգնում են դիվանագիտական հարաբերությունները և փոխադարձաբար վերաբացում իրենց դեսպանատները։