Հունաստանը է՛լ ավելի է ընկղմվում ֆինանսական անդունդի մեջ: Հինգ տարվա համար նախատեսված հակաճգնաժամային ծրագրի ժամկետն ավարտվեց հունիսի 30-ի կեսգիշերին, և պետությունը ի վիճակի չէ կատարել վարկային պարտավորությունը Արժույթի միջազգային հիմնադրամի նկատմամբ:
1.6 միլիարդ եվրոյի պարտք կուտակած Հունաստանն առաջին զարգացած պետությունն է, որ չի կարողանում կրել վարկային պատասխանատվությունը: 2001թվականին նման իրավիճակում էր հայտնվել Զիմբաբվեն:
Ի դեպ, սա Արժույթի միջազգային հիմնադրամի ամենախոշոր չվճարված վարկն է: