Էբոլան վերադարձավ Լիբերիա

Սուր վարակիչ հիվանդությունների բուժման ժամանակավոր կենտրոն Լիբերիայում, մարտ, 2015թ․

Էբոլա վիրուսը վեցշաբաթյա դադարից հետո վերադարձել է Լիբերիա։

Երկրի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ 17 տարեկան դեռահասի մոտ հայտնաբերվել է վարակը, դեռահասը մահացել է։

Էբոլայից աշխարհում մինչ այժմ մահացել է շուրջ 11 հազար մարդ։