Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնի խոսքով՝ «Իսլամական պետության» զինյալները «սարսափելի գործողություններ են ծրագրում Բրիտանիայում և այլուր»:
BBC-ին տված հարցազրույցում Քեմերոնն ասել է՝ «քանի դեռ ԻՊ-ն կա, մենք վտանգի մեջ ենք»:
Հիշեցնենք, հունիսի 26-ին Թունիսի ծովափնյա հանգստավայրում ԻՊ-ի զինյալ ահաբեկիչը տասնյակ զբոսաշրջիկների էր սպանել Թունիսում․ նրանց մեծ մասը բրիտանացի էին: