Աղաչում եմ, դուրս եկեք Բաղրամյանից, Ֆեյսբուքի իր էջում գրել է «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը։
Հիշեցնենք, «Ո՛չ թալանին» նախաձեռնությունը այսօր որոշեց հեռանալ Բաղրամյան պողոտայից և գնալ Ազատության հրապարակ՝ «ոստիկանության ծեծից, ջարդից խուսափելու համար»։
Հարյուրավոր ցուցարարներ լքեցին Բաղրամյան պողոտան՝ հետևելով Շուշանյանի կոչին, ով նշում էր, որ ինքը այսպիսի պատասխանատվություն իր վրա չի վերցնելու, և ենթադրում էր, որ բախումներ են լինելու, եթե մարդիկ շարունակեին մնալ Բաղրամյան պողոտայում։
Բազմաթիվ ցուցարարներ, սակայն, շարունակում են մնալ ցույցի վայրում։ Ոստիկանությունը առայժմ գործողությունների չի դիմել։