«Ո՛չ թալանին»-ը երեք կետանոց պահանջներ է հրապարակում

Երևան, Բաղրամյան պողոտա, 25-ը հունիսի, 2015թ․

Երևանի Բաղրամյան պողոտայում շաբաթվա սկզբից բողոքի ակցիա անցկացնող «Ո՛չ թալանին» նախաձեռնությունը հաղորդագրություն է տարածել, որում երեք կետերով թվարկում է իր պահանջները:

Այդ պահանջներն են․ առաջին՝ «վերանայել և չեղյալ հայտարարել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից ապօրինի կայացրած հոսանքի սակագնի որոշումը», երկրորդ՝ «վերանայել անցած տարվա սակագինը նվազեցման նպատակով», երրորդ՝ «պատժել բոլոր այն կարգազանց ոստիկաններին, ովքեր անօրինական կերպով հունիսի 23-ի առավոտյան, Բաղրամյան պողոտայում ծեծի ենթարկեցին խաղաղ ցուցարարներին, ինչպես նաև պատժել նրանց անօրինական հրաման տվողներին»: