Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Ռուսաստանի տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովին:
Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ վարչապետը և Ռուսաստանի տրանսպորտի նախարարը բարձր են գնահատել հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների զարգացման մակարդակը և կարևորել երկկողմ առևտրատնտեսական գործակցության խորացումն ու ընդլայնումը: Կողմերն անդրադարձել են հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի գործունեությանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև տնտեսական կապերի սերտացմանը և ակտիվացմանը վերաբերող մի շարք հարցեր: