Երկխոսություն Միացյալ Նահանգների և Չինաստանի միջև

ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդեն, արխիվ

Վաշինգտոնում սկսվել է Միացյալ Նահանգների և Չինաստանի Ռազմավարական և տնտեսական երկխոսության շուրջ 7-րդ գագաթնաժողովը:

Համացանցից ԱՄՆ-ի պետծառայողների տվյալների շորթումը, հիշեցնենք, լուրջ մտահոգություններ էր առաջացրել ամերիկյան փորձագետների մոտ, որոնց մի մասը այդ թվային հանցանքի կատարման մեջ մեղադրում է չինական կողմին:

Զերծ մնալով Չինաստանը հիշատակելուց, Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջո Բայդենը հայտարարեց, որ թվային տարածքում անհրաժեշտ է ստեղծել օրենքների վրա հիմնված համակարգ:

«Այն երկրները, որոնք օգտագործելով թվային տեխնոլոգիան անօրինական ձեռք են բերում մտավոր սեփականություն և դրանով իսկ շահույթ ստանում, զոհաբերում են ապագան հանուն կարճաժամկետ ձեռքբերումների», - ասաց նա:

Բայդենը նաև մտահոգություն հայտնեց այդ երկրներում կանանց, փոքրամասնությունների և լրագրողների իրավունքների կապակցությամբ:

Օրակարգի խնդրահարույց հարցերից է նաև Միացյալ Նահանգների բացասական դիրքորոշումը Չինաստանի կողմից Հարավչինական ծովի վիճելի տարածքներում արհեստական կղզիների ստեղծման վերաբերյալ: Չինական կողմը, սակայն, պնդում է, որ Չինաստանը հետևում է «ազատ նավարկության» գաղափարին:

Ըստ Ասիայի հարցերով վերլուծաբան Բոնի Գլեյզերի, այս հարցերի շուրջ երկարատև տարաձայնությունները դժվար թե խախտեն բանակցությունների ընդհանուր ընթացքը:

«Իմ կարծիքով, սրանք առանձին հարցեր են: Չեմ կարծում, որ Հարավչինական ծովի կղզիների կամ թվային անվտանգության շուրջ լարվածությունը տնտեսական ոլորտ ներթափանցեն», - ասաց Գլեյզերը:

Ի նշան համագործակցության՝ Միացյալ Նահանգները և Չինաստանը ստորագրել են կլիմայի փոփոխության, էկոլոգիապես մաքուր էներգիայի օգտագործման և շրջակա միջավայրի պահպանության վերաբերյալ վեց համաձայնագիր: