Երեկ բերման ենթարկված 237 անձանցից մոտ կեսը՝ 106 հոգի, տեղափոխվել է Երևանի Նարկոլոգիական կենտրոն՝ ալկոհոլի և թմրամիջոցների հայտնաբերման փորձաքննության ենթարկվելու:
Կենտրոնի տնօրեն Պետրոս Սեմիրջյանն «Ազատության»-ը փոխանցեց, որ 44 ցուցարար անցել է և՛ ալկոհոլի, և՛ թմրամիջոցների բացահայտման փորձաքննություն, 48-ը՝ միայն թմրամիջոցի, 14-ը՝ ալկոհոլի։
Ըստ Սեմիրջյանի, ալկոհոլի բացահայտման փորձաքննություն անցած ցուցարարների մոտ ալկոհոլի պարունակություն չի հայտնաբերվել, իսկ թմրամիջոցների փորձաքննության ենթարկված ցուցարարների անալիզների պատասխաննները պարզ կլինեն շաբաթ օրը՝ հունիսի 27-ին: Տնօրենը նաև նշեց, որ չորս քաղաքացի ընդհանրապես հրաժարվել է փորձաքննություն անցնել:
Անուշ Մկրտչյան