Հունգարիան ժամանակավորապես դադարեցրել է Եվրամիության միգրացիոն քաղաքականության կանոնների կիրառումը իր տարածքում, որոնց համաձայն՝ Բուդապեշտը պարտավոր է ընդունել Եվրամիության այլ երկրներից արտաքսված այն միգրանտներին, որոնք ի սկզբանե ԵՄ են մուտք գործել Հունգարիայի տարածքով։
Ավելի վաղ, հիշեցնենք, Հունգարիան հայտարարել էր, թե մտադիր է պատ կառուցել Սերբիայի հետ սահմանին: