Երևանում այսօր առավոտյան տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ Հայաստանում հավատարմագրված մի քանի դեսպանությունների և որոշ միջազգային կառույցների ներկայացուցիչների արձագանքները Հայաստանի արտգործնախարարությունը դիտարկում է որպես երկրում ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված՝ գործընկերների շահագրգռվածության վկայություն։ Այդ մասին հայտարարել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով «Առաջին լրատվական» ծառայության հարցին։
«Եվս մեկ անգամ վերահաստատում ենք Հայաստանում ժողովրդավարությանը, հիմնարարար ազատություններին և մարդու իրավունքների պաշտպանությանը մեր հավատարմությունը», - արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ ասել է Նալբանդյանը։
«Իրավասու մարմինների կողմից վարվում է ծառայողական քննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր՝ ոստիկանության իսկ կողմից մատնանշված թերությունների շտկման ուղղությամբ, որոնց արդյունքերի մասին մեր գործընկերները կտեղեկացվեն», - հայտարարել է Հայաստանի արտգործնախարարը։