ԱՊՀ երկրների ինժեներական զորքերի հավաքներ Մինսկում

Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրը Երևանում

Հունիսի 25-27-ը Մինսկում անցկացվելիք ԱՊՀ-ի պետությունների ինժեներական ապահովման հարցերով համադրման կոմիտեի հերթական նիստին կմասնակցի Հայաստանի Զինված ուժերի ինժեներական զորքերի պետ-վարչության պետը, իսկ հունիսի 22-27-ը ինժեներական զորքերի ստորաբաժանումների համատեղ հավաքներին կմասնակցեն Հայաստանի Զինված ուժերի ինժեներական զորամասերի զինծառայողները: Այդ մասին հաղորդում է պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: