«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները հակահետևակային ականներ և պայթուցիկ են տեղադրել հինավուրց Պալմիրայի ավերակների շուրջը: Այդ մասին հայտնում է BBC-ն՝ վկայակոչելով Սիրիայում պատերազմի մոնիթորինգ իրականացնող սիրիացի իրավապաշտպաններին:
Ըստ ակտիվիստների, դեռևս պարզ չէ՝ արդյոք ականապատման նպատակը պատմական և ճարտարապետական հուշարձանի ավերո՞ւմն է, թե՞ սիրիական բանակի ստորաբաժանումների՝ Թադմոր քաղաքին մոտենալը թույլ չտալը:
Մերձավոր Արևելքի կարևորագույն պատմական տեսարժան վայրերից մեկը համարվող Պալմիրան, հիշեցնենք, «Իսլամական պետություն»-ը գրավել է մեկ ամիս առաջ:
Ինչպես հաղորդվում է, սիրիական բանակը ծրագրում է ետ վերցնել քաղաքը: