Պաշտպանության բանակում մեկնարկել են 2015թ. ուսումնական տարվա առաջին կիսամյակի հսկողական ստուգումները, որոնց նպատակն է ի մի բերել ուսումնաշրջանում կատարված գործընթացների արդյունքները, ստուգել զորամասերի և զինանձնակազմի պատրաստվածության աստիճանը, հայտնում է Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը։
«Բանակում հսկողական ստուգումների ընթացքում ավելի մեծ կարևորություն է տրվում մարտական պատրաստության և պատրաստականության առարկաներին` նպատակ ունենալով բացահայտել զորամասերի ու ստորաբաժանումների ուժեղ և թույլ կողմերը և համապատսխան քայլեր ձեռնարկել մարտական պատրաստության մակարդակը էլ ավելի բարձրացնելու համար»,- նշված է պաշտոնական հաղորդագրությունում։