Ֆուտբոլիստներ Անդոնյանը և Օզբիլիսը տարկետում ստացան, Կորյանն ազատվեց զինծառայությունից

Գաել Անդոնյան

Կառավարությունն այսօր պարտադիր զինվորական ծառայության զորակոչից մինչև 2017 թվականի ամառային զորակոչը տարկետում տվեց Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղացողներ Դանիել (Արազ) Օզբիլիսին և Գաել Անդոնյանին:

Հավաքականի մեկ այլ ֆուտբոլիստ՝ Ռուսլան Կորյանը գործադիրի որոշմամբ ազատվեց պարտադիր զինվորական ծառայությունից: