Հունգարիան մտադիր է պատ կառուցել Սերբիայի հետ սահմանին

Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտո, արխիվ

Հունգարիան մտադիր է պատ կառուցել Սերբիայի հետ սահմանին` կանգնեցնելու համար ներգաղթյալների հոսքը: Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտգործնախարարը՝ մանրամասնելով, որ որոշում է ընդունվել սահմանի երկայնքով 175 կիլոմետրանոց պատի կառուցման նախագիծ պատրաստել:

Պետեր Սիյարտոյի խոսքով, Հունգարիան չի կարող իրեն թույլ տալ սպասել, մինչև Բրյուսելը կլուծի անօրինական միգրանտների խնդիրը:

Սերբիայի վարչապետ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ ցնցված է Հունգարիայի իշխանությունների այս որոշումից՝ նկատելով, որ ժամանակակից աշխարհում ոչ ոք բաժանման պատեր չի կառուցում: