Այսօր Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է մի խումբ եվրոպացի քաղաքագետների և հետազոտողների, որոնք ճանաչողական այցով Ղարաբաղ են ժամանել «Կովկասի ինստիտուտ» գիտահետազոտական կենտրոնի նախաձեռնությամբ, հաղորդում է Ղարաբաղի արտգործնախարարությունը։
Հանդիպման ընթացքում Կարեն Միրզոյանը ներկայացրել է Ղարաբաղի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, անդրադարձ կատարել ադրբեջանա - ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին։
Խոսելով Ղարաբաղի միջազգային ճանաչման մասին, նախարարը նշել է, որ այն թույլ կտա վերջնականապես ամրագրել Ղարաբաղի ժողովրդի և իշխանությունների ձեռքբերումներն անկախ պետականաշինության գործում։